Օրվա բաղադրատոմս. Լավաշե ռուլետներ. Ձեր հյուրերը անխոս գոհ կմնան
LifestyleՄտածում եք ինչ համեղ ուտեստ պատրաստել լավաշով: Orer.am- ը կներկայացնի լավաշով պատրաստված շատ համեղ ռուլետների տարբերակներ:
1. 350գր. եփած հավի կրծքամիսը մանր կտրատել, խառնել քերիչով անցկացրած երկու տուփ հալեցրած պանիրը, ավելացնել ցանկացած տեսակի թարմ կանաչեղեն:
2. Եփել երեք ոչ մեծ չափսի կարտոֆիլ, անցկացնել քերիչով, ավելացնել մայոնեզ, սոխ, կանաչի, մանր կտրատած սելդ:

3. 200գր. կանթնաշոռը խառնել 2 ճաշի գդալ թթվասերի հետ, անելացնել թարմ սամիթ, ճզմած սխտոր և աղ ըստ ճաշակի:
4. Քերիչով անցկացնել 200գր. ապխտած միս, 200գր պինդ պանիր, երկու հատ վարունգը երկարությամբ կտրելով` բարակ շերտերի բաժանել: Լավաշի վրա քսել մայոնեզ, այնուհետև շերտերով շարել ապխտած միսը, պանիրը, վարունգը: