Տավուշի մարզի 19 դպրոց կունենա աշակերտական նոր գույք
SocietyՃապոնիայի դեսպանության նախաձեռնությամբ «Մարդկային անվտանգության ապահովման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 19 դպրոց աշակերտական նոր գույք կստանա:
«Ճապոնիայի դեսպանությունը հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել և ծրագիր է ներկայացնելու այս անգամ Վայոց ձորի մարզում` 19 դպրոց ապահովելով գույքով: Այսպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են ընդհանուր կրթական որակը բարձրացնելու համար, որովհետև դպրոցների ֆիզիկական պայմանները նույնպես կարևոր ցուցիչ են ընդհանուր կրթական որակի համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի խոսքով` այնպիսի դպրոցներ են ընտրվել, որոնց գույքը շուրջ երեք տասնամյակ չի փոխվել:
«Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակությունը` 67694 ԱՄՆ դոլարի չափով, ծառայելու է այդ մարզի 19 դպրոցների աշակերտների կրթական միջավայրի բարելավմանը: Այս 19 դպրոցները հազվադեպ են ստացել գործընկերների աջակցությունը, և դպրոցական գույքն այստեղ օգտագործվում է դեռևս 1970-80-ական թվականներից, և շատ վատ վիճակում է: Նոր տեղադրված գույքը կբարելավի 2300 աշակերտի համար ուսումնական, ինչպես նաև 570 ուսուցչի համար աշխատանքային միջավայրը»,- նշեց դեսպանը:
Դպրոցներն ընտրվել են «Զարգացում և բարեկեցություն» հասարակական կազմակերպության և Տավուշի մարզպետարանի հանրակրթության վարչության կողմից:
«Ծրագրի իրականացման ժամկետը մեկ տարի է, բայց մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի այս դպրոցների աշակերտները նոր ուսումնական տարին դիմավորեն նոր գույքով»,- ասաց ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը:
«Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիան դրամաշնորհային օժանդակություն է տրամադրել արդեն 57 մարզերի 250-ից ավելի դպրոցների: