Դեմքի սև կետերից և բշտիկներից ազատվելու ամենահեշտ միջոցը. ընդամենը երկու բաղադրիչ` սոդան և ջուրը խառնել....
LifestyleՀանուն գեղեցկության կանայք պատրաստ են մեծ գումարներ ծախսել թանկարժեք կոսմետիկայի վրա: Միևնույն ժամանակ, քչերը գիտեն, որ թանկարժեք կոսմետիկան կարելի է փոխարինել սովորական սոդայով: Orer.am- ը կներկայացնի մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ կատարել բարձրորակ մաշկի և մարմնի խնամք:
1. Ինչպես ազատվել պզուկներից.

Պարզվում է սոդայի միջոցով կարող եք հաշտությամբ ազատվել պզուկներից և ուգրիներից: Վերցրեք տոնիկի դատարկ տարրա, այն ջրով լցրեք, այնուհետև ավելացրեք մեկ գդալ սոդա: Այս խառնուրդով պարբերաբար դեմքը մաքրեք: Իսկ ավելի արտահայտիչ ուգրիների դեպքում, այս խառնուրդը քսեք դեմքի համապատասխան հատվածներին և թողեք 1-2 ժամ: Այնուհետև լվացվեք:
2. Դեմքի նուրբ մաքրում, պիլինգ.

Զգայուն և նուրբ մաշկի դեպքում կարող եք դեմքի մաքրման համար նախատեսված ցանկացած փրփուրին կամ գելին խառնել մի պտռունց սոդա, անելացնել մի քիչ ջուր և դեմքը տրորել այդ խառնուրդով, այնուհետև լվանալ տաք ջրով:
3. Մաքրող դիմակ յուղոտ, խնդիրներ ունեցող մաշկի համար.

Վերցրեք 2 ճաշի գդալ ալյուր, ավելացնել 1թեյի գդալ սոդա, մի քիչ ջուր, ստացնած խառնուրդը քսել դեմքին, թողնել 15 րոպե: Այնուհետև լվանալ սառնորակ ջրով: Շաբաթը մեկ անգամ քսեք այս դիմակը դեմքին և ձեր մաշկը հիանալի տեսք կունենա: