Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով. Գագիկ Սուրենյան
SocietyՀանրապետությունում մարտի 1-ին կլինի առանց տեղումների և արևային եղանակ:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել: Բարի գալուստ, գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»,-նշել է Գագիկ Սուրենյանը: