Երբ երեխան լույս աշխարհ եկավ, ծնողները շոկի մեջ էին. ահա, թե ինչու...
LifestyleԵրբ երեխան լույս աշխարհ եկավ, ծնողները շոկի մեջ էին: Ահա, թե որն էր նրանց ապշանքի, անհանգստության, զարմանքի պատճառը. երեխան ծնվել էր ամբողջովին ճերմակ մազերով, գրում է Orer.am- ը:
Ամերիկուհի Ջեսսիկա Սմիթը լույս աշխարհ բերեց չորրորդ երեխային: Փոքրիկին անվանեցին Դեվին: Աղջկա եղբայրները և քույրերն իրենց հասակակիցներից ոչնչով չէին տարբերվում: Նրանք բոլորն էլ ունեին բաց շագանակագույն մազեր, իրենց մայրիկի նման: Սակայն ընտանիքում ծնված չորորդ երեխան տարբերվում էր բոլորից: Առաջին անգամ տեսնելով փոքրիկ աղջկան, Ջեսսիական շատ անհանգստացած էր երեխայի առողջության համար: Դեվինի մազերն ամբողջովին ճերմակ էին:

Բժիշկները հանգստացրեցին Ջեսսիկային` ասելով, որ սարսափելի ոչինչ չկա, երեխայի մոտ մասնակի ալբինիզմ է: Երեխայի օրգանիզմում պարզապես չի արտազատվում մելանին, որն էլ հենց գունավորում է մազերը: