Պատմության մատուցման վերաբերյալ կասկածելի վերաբերմո՞ւնք
AnalysisՀՀ-ն այսօր ապրում է մի յուրատեսակ արհեստական օրակարգում, որի մասին համարյա ոչինչ չի բարձրաձայնվում: Այնպիսի տպավորություն է, որ նոր իշխանությունը կարծես բոլոր խնդիրները լուծել է և հիմա այնպիսի հարցերի է անդրադառնում, որոնք կա՛մ երկրորդական են, կա՛մ՝ արհեստածին։
Օրեր առաջ նախարար Արայիկ Հարությունյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե հայոց պատմության դասագրքում պետք է վերաշարադրել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունը։Ստացվում է այնպես, որ ըստ նախարարի, այդ իրադարձությունը մինչև հիմա խեղաթյուրված է ներկայացվել։Դեռ մի կողմ, որ նախարարը սեփական ոլորտի բազմաթիվ խնդիրները թողած, որոշել է պատմությունը սրբագրել, ու միանգամից հարց է առաջանում՝ այդ ի՞նչը Հարությունյանի քիմքին հաճելի չէ. ինչու՞ է անկախ Հայաստանի պատմության մեջ միայն 2008-իմարտի 1-ի իրադարձություններն առանձնացրել նախարարը,եթե այդտեղ չկա հստակ քաղաքական շահ. ինչ է պատմագրությունը մյուս դեպքերում 100 տոկոսով արդա՞ր է եղել։
Ահա թե ինչ է գրված հանրակրթական12-րդ դասարանի հայոց պատմության դասագրքում այս իրադարձության վերաբերյալ. «ՀՀ նախագահական 5-րդ ընտրություններն անցկացվեցին 2008-ի փետրվարի 19-ին։ Նախագահի 9 թեկնածուների մեջ էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը։ ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ Չընդունելով ընտրությունների արդյունքները` ընդդիմության արմատական թևը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ շարունակվող հանրահավաքներ սկսեց։ Ապակայունացած վիճակը Երևանում մարտի 1-2-ին հանգեցրեց ողբերգական դեպքերի։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև, ինչի արդյունքում զոհվեց 10 մարդ, եղան վիրավորներ, իսկ երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»։
Սա կարդալուց հետո, բանական մարդուս մոտ հարց է առաջանում՝ շարադրված ո՞ր մտքի հետ համաձայն չէ հարգարժան նախարարը։ Եթե նա Մարտի 1-ի մասին այլ տեղեկություն ունի, ինչու՞ չի դիմում այս օրերին այդ գործով 76 հատոր կազմած Հայաստան իիրավական համակարգին, հնարավոր իր շնորհիվ է պատրաստվի ևս մե՞կը։
Մի կրեատիվ լուծում էլ առաջարկենք նախարար Հարությունյանին. պատմության դասագրքի համար նախարարը կարող է շատ լավ լուծում գտնել ընտրությունների ժամանակ իր կիրառած տեխնոլոգիայի միջոցով։ Աշակերտները հեռախոսը կպահեն դասագրքի վրա, այնտեղից նախարարն անձամբ հայոց պատմությունը կպատմի նրանց՝ սեփական սրբագրմամբ ու մշակմամբ։
Անդրանիկ Հարությունյան