Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դուրս է եկել Բուլղարիայի մրցաշարի եզրափակիչ
SportՀունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում։
Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ։
Մինչև այս նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7։0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցչի՝ Արթուր Շահինյանի նկատմաբ։ Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ճապոնացի Մասատո Սումին։
Շահինյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ջունկի Նա (Չինաստան) - Մուսթաֆա Մեթվալի (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ։
82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար միմյանց դեմ կպայքարեն Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը։