Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով 20 մարդ է մահացել, այդ թվում` երեխաներ
International newsԱֆղանստանի հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 20 մարդ է մահացել, այդ թվում` երեխաներ, առնվազն 10 հոգի համարվում են անհետ կորած, РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման կենտրոնը:
Աղբյուրի հաղորդմամբ` Աֆղանստանի հարավային Կանդագար շրջանում վերջին 30 ժամում մոտավորապես 97 միլիմետր անձրև է տեղացել:
Նշվում է, որ բացի մարդկային կորուստներից լուրջ վնաս է հասցվել տեղի ենթակառուցվածքներին: Միայն Կանդագար քաղաքում ավերվել կամ վնասվել է մոտ 600 տուն: Ջրհեղեղից տուժած ընտանիքները տեղափոխվել են անվտանգ տարածքներ: