Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը հայտնվել է Տանձուտ գետում. վիրավորների մեջ է ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SocietyԱյսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: 18:00-ին սահմաններում, Mercedes մակնիշի 35 AN 543 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ գտնվող կամրջից ընկել է Տանձուտ գետը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ամբողջական նյութը՝ այստեղ