Ահա, թե ինչ կլինի օրական մեկ գավաթ գինի խմելու դեպքում
LifestyleԳինին բուժիչ հատկություններ ունի։ Պատմական Հայաստանի տարածքում գինի են խմել առնվազն 10.000 տարի առաջ։ Հոմերոսն ասել է «Գինին՝ բալասան է»։ Չոր, կարմիր գինին կանխարգելում է շագանակագեղձի բորբոքումը, լնդերի հիվանդությունները, խորհուրդ է տրվում ռադիոակտիվ ճառագայթումների դեպքում։ Սա, իհարկե, լավ է, սակայն կարմիր գինին պարունակում է տիրամին, որի հետեւանքով 150-200 մլ օգտագործելու դեպքում առավոտյան հնարավոր է գլխացավ։ Ավելի հարմար են սպիտակ գինին եւ օղին։ Գերադասելի է խմել բնական թթվահամ հյութեր։