Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում մասնակցել է Բունդեսլիգային
SportԳերմանիայի Բունդեսլիգայում կայացել են 9-11-րդ տուրերը, որոնց հանրահայտ «Բադեն-Բադեն» թիմի կազմում մասնակցել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
9-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տոնել Գեորգ Մեյերի նկատմամբ, իսկ 10-րդ և 11-րդ տուրերում ոչ-ոքի խաղացել, համապատասխանաբար, Վլադիմիր Ֆեդոսեևի և Ամեն Բասեմի հետ:
«Բադեն-Բադեն»-ի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը, որը, սակայն, 9-11-րդ տուրերում ընդգրկված չէր թիմի հիմնական կազմում:
11-րդ տուրից հետո «Բադեն-Բադենը» 18 թիմային միավորով գլխավորում է մրցաշարին աղյուսակը:
«Բադեն-Բադենն» աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Այս տարի թիմի կազմում հանդես են գալիս նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ։