ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց
SocietyՀՀ տարածքում կան մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Բեռնատարների համար դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառը, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: