ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված և Ռուզվելտին լուսանկարած Արթին Հայկը
SocietyԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի հայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը 104 տարեկանում մահացել է: Նա մահացել է տարեցների կենտրոնում:
Նա իր աշխատանքային գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ նշանավոր դեմքերի, գործիչների, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
Արթին Հայկը 105 տարեկան կդառնար օգոստոսին:
Նա ունի չորս աղջիկ, ինը թոռ, 17 ծոռ եւ ծոռնուհի