Ի՞նչ կրել այսօր՝ Մարտի 8-ին. Հայտնիների 5 ոճային կերպար
LifestyleԳարնանային ամենասպասված տոնն իր կանոններն է թելադրում: Կանանց միջազգային օրը աշխարհի բոլոր կանայք ու աղջիկները ձգտում են իդեալական տեսք ունենալ: Պետք է հասցնել գեղեցիկ զգեստ ընտրել, զբաղվել դիմահարդարմամբ ու սանրվածքով: Հեշտ կողմնորոշվելու համար հետևիր հայ ամենանորաձև ու ոճային հայտնիների օրինակին:
Սիրուշո: Եթե ուզում են էլեգանտ ու նրբագեղ տեսք ունենալ, ապա հետևիր Սիրուշոյի օրինակին:
Նազենի Հովհաննիսյան: Եթե ուզում ես վառ ու կրեատիվ տեսք ունենալ, ապա կարող ես ոգեշնչվել Նազենի Հովհաննիսյանի կերպարով:
Արփի Գաբրիելյան: Սև գույնի սիրահար Արփի Գաբրիելյանի օրինակին հետևելով ` կունենաս զուսպ, բայց ներկայանալի տեսք:
Սոֆի Մխեյան: Եթե ուզում ես ունենալ ոճային ու համարձակ կերպար, ապա միանշանակ Սոֆի Մխեյանի ընտրությունը քեզ համար է:
Անուշիկ Ալավերդյան: Երգչուհին առաջարկում է լինել կանացի ու կրքոտ` ընտրելով դասական կարմիրը: