Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Իրանում
SportԻրանում շարունակվում է շախմատի Ֆիրդուսու գավաթի 9-րդ խաղարկությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Գրիգորյանը, Վահե Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին, միայն Գրիգոր Դիլանյանը հաղթանակ նշեց:
7-րդ տուրից հետո հայ շախմատիստներից 4,5 միավոր ունի Գրիգոր Դիլանյանը: 4-ական միավոր են վաստակել Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը:
Մրցաշարին մասնակցում է 58 շախմատիստ՝ 12 երկրից, այդ թվում՝ 5 գրոսմայստեր: