Հայտնի է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
SportԱմստերդամի «Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչը ճանաչել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Սերբ հարձակվողը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել 1/8 եզրափակչի` «Ռեալի» հետ պատասխան խաղում, ինչի շնորհիվ օգնել է հոլանդական թիմին 4:1 հաշվով հաղթանակ տանել և դուրս գալ քառորդ եզրափակիչ` առաջին խաղում կրած 1:2 հաշվով տնային պարտությունից հետո:
Քվեարկության արդյունքում Տադիչը շրջանցել է «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսին, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին և «Պորտուի» հարձակվող Մուսա Մարեգային: