Ըմբիշ Խաչատուր Պապիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
SportԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ թիմի անդամ Խաչատուր Պապիկյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Սերբիայում ընթացող Եվրոպայի երիասարդների առաջնության 74 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Պապիկյանը մրցեց և հաղթեց 10:3 հաշվով:
Նախօրեին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ թիմի անդամ Վազգեն Թևանյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Սերբիայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 2:1 հաշվով հաղթել էր Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեին: