Հայ բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
SportՎլադիկավկազում ընթանում է Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Աթլաթուն Բաբայեվին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը նույնպես հաղթանակ է տոնել և դուրս եկել քառորդ եզրափակիչ: