Էրիկն այսուհետև «Անհասանելի» է
Lifestyle
«Երգն ակումբային ոճում է, որում ինձ սովոր են տեսնել իմ երկրպագուները: Շատ էի ցանկանում, որ այս երգը նկարահանվեր Ամանորի նախօրեին, քանի որ տրամադրություն բարձրացնող ստեղծագործություն: Ես ունեմ բազմաթիվ երգեր, որոնք ունեն գեղեցիկ բառեր, բայց ակումբային ժանրը պահանջում է ավելի քիչ խոսքեր, սա հենց այդ օրինակն է:
Ուզում եմ՝ այս երգին ավելի թեթև վերաբերվեն, քանի որ այն ավելի շատ պարելու և ուրախանալու համար է»,- ESem.am-ին ասաց նա: Երգչի խոսքով՝ նոր աշխատանք անելիս կարևորում է իր հանդիսատեսի պահանջները և կոմերցիոն երգերն էլ է խնամքով ընտրում:
«Անհասանելի» երգ ունենալու համար Էրիկն իր պատճառներն ուներ:) ««Անիրական» երգս բոլորի մոտ այնքան էր տպավորվել, որ ինձ ասում էին «Անիրական Էրիկ», ես էլ որոշեցի, որ այն պետք է շարունակություն ունենա:)»,- ասաց երգիչն ու կատակեց, որ հնարավոր է`այսուհետև իրեն սկսեն ասել «Անհասանելի Էրիկ»:)
Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյան է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը: Տեսահոլովակը, որպես այդպիսին սյուժետային գիծ չունի, բայց, ըստ Էրիկի, փորձել են մի քանի տարի առաջ գնալ: «Մանրակրկիտ աշխատանք է տարված թեմատիկան պահելու համար, հագուստները ևս մեր պատկերացմամբ են»,- հայտնեց Էրիկը՝ ավելացնելով, որ տեսահոլովակը նկարահանվել է Երևանից դուրս, քանի որ դրանում կան նաև բացօթյա տեսարաններ:
«Խանգարող հանգամանքն միայն կարճատև անձրևն էր, բայց աշխատանքը հաջող հասցրինք ավարտին: Քանի որ պարային և ռիթմիկ երգ է, առանց պարային բեմադրության անհնար կլիներ:) Պարուսույց Հովհաննես Սարգսյանը կարճ ժամանակահատվածում գեղեցիկ պար բեմադրեց:
Ինքս էլ անմասն չեմ մնացել պարային շարժումներից»,- ասաց երգիչն ու տեղեկացրեց, որ մի հատվածում տղաները չմուշկներով են պարում: Չմուշկներով պարին էրիկը չի մասնակցում, սակայն ոչ վախի պատճառով: «Փոքր տարիքում զբաղվել եմ այդ սպորտով և վախ չունեմ, պարզապես բեմադրություն այնպես էր կառուցված, որ պետք է ներկայանային պարողները»,- հայտնեց նա:
Էրիկը ներկայանալու է մի քանի կերպարով, սակայն կտրուկ փոփոխություն չի սպասվում: «Աստված ինձ տվել է տարբեր ժանրերում ներկայանալու ունակություն, բայց ես ներկայանում եմ այնպես, ինչպես կներկայանամ միայն ես: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ:
Հաճախ ինձ ասում են՝ ինչո՞ւ ոճային փոփոխություն չես անում, բայց ես չեմ պատկերացնում ինձ ավելի երկար մազերով կամ հակառակը՝ շատ ավելի կարճ: Ես ունեմ կուռքեր, ում սիրել եմ ամբողջ կյանքում և նրանք էլ մինչև մահ անդավաճան են եղել իրենց ոճին: Մարդիկ պետք է հիշեն քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Կարծում եմ`պետք չէ անընդհատ փնտրտուքների մեջ լինել, ի վերջո՝ կարևորը երգն է»,- նշեց երգիչը:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը