Իրանը կվերանայի պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանում պահպանվեն միջուկային ծրագրերը
International newsԻրանը կարող Է վերանայել իր պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանային տերությունները շարունակեն ֆինանսավորել իրենց միջուկային ծրագրերը: Մարտի 13-ին հայտարարել Է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
«Տարածաշրջանային տերություններից մի քանիսն օգտագործում են նավթադոլարները, որպեսզի միջուկային նախագծեր ներառեն իրենց օրակարգում: Դա սպառնում Է տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը եւ կարող Է հանգեցնել ավելի ահավոր ճգնաժամի, քան ահաբեկչությունն ու «Իսլամական պետությունը»,- Fars գործակալությունը մեջբերել Է Շամխանիի խոսքը: Նա հավելել Է, որ «նման փոփոխությունները նոր սպառնալիքներ են ստեղծում, որոնք անհանգստացնում են Թեհրանին»: «Ելնելով նոր սպառնալիքների բնույթից ու աշխարհագրությունից, մենք կվերանայենք մեր ռազմավարությունը, որով ղեկավարվում են զինված ուժերը»,- ընդգծել Է նա: Փետրվարի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդես Էր եկել Սաուդյան Արաբիայում ատոմային Էլեկտրակայաններ կառուցելու ամերիկյան ընկերությունների պլանների քննադատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: