ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվող Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է Թբիլիսիում
International newsՀայաստանի քաղաքացի Կարեն Նիկոլյանը, որը 2008 թվականից խուսափում էր ԱՄՆ արդարադատությունից, ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղ եկել էր Ստամբուլից։ Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության դեպարտամենտի կայքում։
Նիկոլյանը փախել էր այն բանից հետո, երբ ընդունել էր Կոլորադոյի օկրուգում կատարած բանկային խարդախության մեղքը։ Տղամարդը ձերբակալվել է Թբիլիսիում՝ ամերիկացի իրավապահների աջակցությամբ։ 2007 թվականին Հայաստանի քաղաքացուն ներկայացվել էր խարդախության սխեմային մասնակցության մեղադրանք, որի հետեւանքով գողացվել է 600 հազար դոլար։
2008 թվականի մարտին 35-ամյա Նիկոլյանն ընդունել է մեղքը եւ գրավի դիմաց ազատ արձակվել՝ մինչեւ դատավճռի կայացումը, բայց փախել է երկրից։ Տղամարդուն հաջողվել է գտնել ԱՄՆ գաղտնի ծառայության եւ ՀԴԲ ջանքերով, որոնք պարզել են, որ նա Ստամբուլ-Թբիլիսի չվերթի տոմս է պատվիրել։ ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ եւ Վրաստանի իշխանություններն աշխատում են Նիկոլյանին արտահանձնելու ուղղությամբ։