Շուրջ 40 հազար սիրիացի զինյալներ են համաներում ստացել կառավարությունից
International newsՍիրիայի շուրջ 40 հազար քաղաքացիներ, անօրինական զինված կազմավորումների անդամներ են եղել, համաներում են ստացել կառավարությունից: Այս տվյալները տեղ են գտել Ազգային հաշտեցման կազմակերպության տնօրեն Յան Հադուրի ներկայացրած զեկույցում:
«Պատկան մարմինների հետ կազմակերպության փոխգործակցության շնորհիվ արդեն շուրջ 40 հազար մարդ, որոնք մասնակցել են սիրիական պետության դեմ զենք օգտագործելուն, կարգավորել են իրենց կարգավիճակը եւ պարտավորվել չվերադառնալ անօրինական զինված կազմավորումներին անդամակցելուն»,-հայտնել Է Հադուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: