Ներդրում թե՞ մանիպուլացիա
AnalysisՀետհեղափոխական Հայաստանում մի քանի անգամ բացահայտ կերպով ականատես ենք եղել քաղաքական մանիպուլյացիաների ու դեմագոգիկ հայտարարություններով էժանագին քարոզչական հնարքների: Նշենք, որ այս գործում նոր քաղաքական էլիտայում առանցքային դերակատարություն ունեն ՀՀ մարզպետները:
Բոլորիս է պարզ, որ քաղաքական պոպուլիզմը վաղուց արդեն դարձել է քաղաքական մեգաթրենդ ու այդ առումով Հայաստանը հետ չի մնում համաշխաարհային միտումներից: Որպես ասվածի օրինակ ներկայացնենք Կոտայքի մարզպետի կողմից արդեն մեկ շաբաթ կիրառվող մանիպուլիատիվ քայերը: Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Ռոմանոս Պետրոսյանը տարփոողում է տեղեկատվությունն այն մասին, որ Կոտայքի մարզից Կառավարությանը 4 մլրդի ծրագրեր են ներկայացվել, և դա արվում է այնպիսի տոնով, կարծես թե արդեն դրանք կայացած փաստ են, մինչդեռ ակնհայտ է, որ այս տարի կառավաարությունն ընդամենը հատկացրել է սուբվենցիոն 15 մլրդի փաթեթ, իսկ դա նշանակաում է, որ այդ գումաարները բաշխվելու են 10 մարզերի միջև և Կոտայքի մարզում տրամաբանական է, որ կլինեն ավելի փոքր թվով ներդրումներ:: Այս ամենին գումարած՝ Կոտայքն ամենևին էլ ՀՀ ամենաղքատ մարզը չէ, ու լաավագույն դեպքում այդ 4 մլրդից կհասնի մինչև 1.5 մլրդը:
Նշվածից կարող ենք միայն եզրահանգել, որ նման պոպուլիստական հայտարարություններով մարզպետը կառավարությանն ուղղակի կրակն է գցում՝ քննադատական սլաքներն ուղղորդելով նոր իշխանությունների ապիկար գործողություններին: Մարզպետի հայտարարած 4 միլիարդանոց ներդրումների փաթեթը պարզ է, որ հանրության մոտ առաջացնելու է չափազանված մեծ ակնկալիքներ, որը բումերանգի էֆեկտով ընդամենը ամիսներ անց հաարվածելու հենց կաառավարության հեղինակությանը; Փաստն այն է, որ կատարվածը քաղաքական պուպուլիզմի դասական դրսևորում. մենք միշտ ասել են, որ Փաշինյանի կառավարության համար առաջին պրոբլեմը կադրերն են, որոնք չունեն հարցերի լուծման պրոֆեսիոնալ մոտեցում և անընդհատ փորձում են հանրության մոտ ինտրիգների միջոցով շահել հերթական քաղաքական դիվիդետը:
Անդրանիկ Հարությունյան