Սրճարանների ապամոնտաժումը քաղաքական ավելորդ շահարկում
AnalysisՎերջին օրերին լրատվականների թիվ մեկ լուրը օպրեայի մերձակա տարծքներում գործող սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ տեղեկատվությունն էր: Հարցն իրականում նոր չէ, դեռևս 2018-ի դեկտեմբերին քաղաքապետարանը ծանուցել էր օպերայի շրջակայքի սրճարանատերերին, որ նրանց սպասում է ապամոնտաժում ու ծառատունկ: Նրանք բողոքեցին-բողոքեցին, բայց քաղաքապետը հայտարարեց, որ ամեն մի բիզնեսմենի գործով զբաղվելն իր գործը չէ ու քաղաքապետարանն իրավունք ունի ժամկետից առաջ կասեցնել նրանց հետ կնքված պայմանագրերը: Երեկ քանդելու փորձ արվեց, որ վերածվեց քաշքշոցի: Քաղաքապետարանի քանդողների ու սրճարանատերերի դիմադրությունն ավարտվեց երեկոյան քաղաքապետարանում քննարկման պայմանավորվածությամբ: Քննարկումը փակ էր ու, ըստ ամենայնի, անարդյունք:Իսկ արդեն այսօր ապամոնտաժման ժամանակ իրավիճակն ավելի էր սրվել՝ ընդուպ եղան բերման ենթարկվածներ:
Ունենք մի իրավիճակ, երբ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր ընթանում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։
Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է Երևանի ու երևանցիների ցանկությունից։ Ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետևանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում։
Հարկ է նշել, որ Երևանում իրականում գրեթե չկան կանաչապատ գոտիներ, որոնք քաղաքի «թոքերն» են և առանց դրանց ուղղակի անհնար է, իսկ դրան զուգահեռ ամեն օր քաղքում ավելանում է մեքենաների թիվը, իսկ աղմուկի ու արտանետումների մասին խոսվում է անընդհատ, այնպես, որ «լուն ուղտ» սարքելու սիրահար մեր հայրենակիցներն այս հարցում դիմում են չափազանցության: Փաստն այն է, որ քաղաքապետ Մարությանին թիրախավորումը բխում է որոշակի քաղաքական շրջանակներից, և հնարավոր բոլոր մեթոդներով այս գործընթացը շահարկելով փորձում են գնտել ամենատաբեր ենթատեքստեր: