Չեմպիոնների լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
SportՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:
Ցանկում են «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով «Ատլետիկո»-ի դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, «Բարսելոնա»-ի խաղացող Լիոնել Մեսսին, ով «Լիոն»-ի դեմ խաղում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում, «Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեն, ով «Բավարիա»-ի դեմ խաղում դուբլ է ձևակերպել և «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Լերոյ Սանեն, ով «Շալկե»-ի հետ խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:
Հաղթողը կորոշվի ՈՒԵՖԱ-ի կայքում՝ քվեարկության շնորհիվ: