Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը
CultureՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա:
Մարտի 18-ը միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։