Կոտայքի մարզպետի «ближни бой»-ը, թե՞ ուղղակի քարոզարշավի ֆալստարտը
AnalysisՎերջին շրջանում մամուլում բավականին ակնհայտ կերպով, յուրահատուկ ջանասիրությամբ, կառավարությունը թիրախավորել է ՏԻՄ համակարգը, և հնարավոր բոլոր միջոցներով քննադատում են այդ համակարգի ինքնուրույնությունը: Կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ պետության հիմքը համայնքն է, և միայն ամուր ու զարգացած համայնքների շնորհիվ է հնարավոր ուժեղացնել պետությունը, այդ կերպ իրականացնել այդքան թմբկահարած «տնտեսական հեղափոխությունը»:
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, անդիպում ենք պարադոքսի, հակառակ գործելաոճի, երբ հնարավոր բոլոր տարբերակներով փորձում են մարզային կառույցներին «հնազանդեցնել» համայանքները և նրանց առաջնային մանդատ ստացած ղեկավարներին: Ասվածի վառ օրինակը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի դեմ ուղղված դեմարշն է, երբ նա տարբեր առիթներով հայտարարում է, որ «Գևորգյանը նախկին համակարգի արժեքների կրողն է» և «կառավարության գործունությունը սաբոտաժի է ենթարկում»:
Այն փաստը, որ Աբովյանում հունիսին սպասվող ընտրապայքարը լինելու բավականին թեժ ոչ մի կասկած չկա, բայց այն հանգամանքը, որ դեռ քարոզարշավ չսկսած մարզպետը մտնում է մարդկանց անձնական վիրավորականք և ցեխ շպրտելու տիրույթ և ֆեյքային մեծ բանակով տարբեր գրոհներ կազմակերպում, սա խոսում է մարդկանց ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Ըստ օդում կախված լուրերի՝ Պետրոսյանը մարզպետարանում ունի կոնկրետ թիմ, ովքեր կցված են կուսակցական և քաղաքական «պադերշկաների» համար: Տեղեկություններ են շրջանառվում, որ նա մարզպետարանում հատուկ «ագիտպրոպ» ունի, ովքեր ՖԲ-ում զբաղված են «շեյր» անելով ու «քոմենթ» գրելով:
Ունենք մի իրավիճակ, երբ Պետրոսյանը դիմում է մանիպուլիացիաների և խաղում մարդկանց հույզերի հետ, օրինակ՝ խոսելով հանրակացարանների բնակիչների հարցի մասին, անընդհատ շեշտում է, թե քաղաքապետը պարտավոր էր մարդկանց համար նորմալ պայմաններ ապահովել և բնակարաններ տրամադրել: Այստեղ գործ ունենք էժանագին քայելրի հետ, այն դեպքում, երբ նույն մարզպետը կարող էր կառավարության իրեն հասանելի խողովակներով, հրատապ կարգով գումար «բերեր» մարզային բյուջե և այդ երկու շենքի հարցը կարգավորեր: Նման կոնկրետ քայլի դեպքում, երբ համայնքը կցուցաբերեր անգործություն և անտարբերության կմատներ մարզային իշխանությունների քայլերը, տրամաբանված կլիներ մարզպետի դժգոհությունները և մեղադրանքները, հակառակ դեպքում սա դասական աչքկապոցի է:
Անդրանիկ Հարությունյան