Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի են
SportԵվրոպայի առաջնության ընտրական փուլի Բոսնիա-Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն դանիացի մրցավարները:
Սարաևոյում կայանալիք խաղի գլխավոր մրցավարը կլինի Յակոբ Կելետը, որին եզրերում կօգնեն Լարս Հումելգրադը եւ Հեյնե Սորենսենը:
Հայաստանի ընտրանին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ կխաղա մարտի 23-ին: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ։