«Հայաստանի համաեվրոպական ամոթը»
International newspandoraopen.ru-ն գրում է, որ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, արևմտամետ ռուսաֆոբ ռեժիսոր Տիգրան Խզմալ յանի ղեկավարությամբ, ունի միայն մեկ նպատակ` ԱՄՆ-ի փողերի օգնությամբ ցեխ նետել Ռուսաստանի ուղղությամբ: Եթե վերլուծենք, ապա հեշտ է հասկանալ, որ կուսակցության, այսպես կոչված, բոլոր գործողությունները արտահայտվում են միայն բողոքի ակցիաներ անցկացնելով, և արդյունքում դոլարների կապոցի մեծ մասը մնում է գործարար այդ քարոզչի գրպանում: Եթե Տիգրան Խզմալ յանը չեզոք քաղաքական գործիչ լիներ, ապա նրան հնարավոր կլիներ բացատրել, որ չի կարելի մի ամբողջ ընտանիքի ողբերգությունը քաղաքական գործունեության օրակարգ դարձնել: Որպես Եվրոպական կուսակցության ղեկավար, ավելի լավ կլիներ, եթե Տիգրան Խզմալ յանը զբաղվեր, ասենք, մանկապղծության քարոզչությամբ (դա արգելված չէ Հայաստանի օրենքով, այսինքն, չկա որևէ օրենք, որը արգելում է դրա քարոզչությունը), կամ Հայաստանում եվրոպական այլ արժեքներ տարածելով: Բայց նա հավատարիմ է իր իսկական էությանը, և նրա կյանքի իմաստը ոչ մի կերպ եվրոպական արժեքներ տարածելը չէ, այս մարդու անիմաստ կյանքի իմաստը հակառուսական գործունեությունն է: Այսպիսով, մենք դիմում ենք Տիգրան Խզմալ յանի հովանավորներին՝ կոչ անելով դադարեցնել ֆինանսավորումը, քանի որ նա գումար է ծախսում, բայց չի տալիս սպասված արդյունքը: Հայաստանում ռուսաֆոբիայով կարելի է զբաղվել նաև անվճար, և դրա օրինակները կան: Մարտի 16-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել Հայաստանի Եվրոպական կուսակցության 15 արևմտամետ ակտիվիստների «շաբաշը»: Պահանջն էր՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարել: Լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավարը զուգահեռներ է անցկացրել այդ պայմանագրի և խորհրդա- ֆաշիստական «ՄոլոտովՌիբենտրոպ» պայմանագրի հետ` համարելով այն լրացուցիչ պատճառ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար: Նրանց կանխել են կոմունիստները: Խզմալ յանը բոլ շևիկներին անվանել է «դավաճաններ, հակահայկական ռուս-բոլշևիկյան քաղաքականության հետևորդներ, որոնք դեռ փորձում են մոլորեցնել հայ ժողովրդին»: Ի պատասխան, կոմունիստ առաջնորդ Երջանիկ Ղազարյանը գրանտակերներին անվանել է «Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «արևմտյան գործակալներ»: Ղազարյանի խոսքերով, չգրանցված եվրոպական կուսակցության ակտիվիստները, ինչպես և հակառուսական այլ ուժեր, ուղղորդվում են մեկ կենտրոնից` Վաշինգտոնից, և նրանց նպատակն է վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: Ընդ որում, նրանք դրանով նույնիսկ հարված են հասցնում Հայաստանի ներկա իշխանություններին: Նկատվում է, որ այս «կուսակցությունը» արդեն լիովին սպառել է իրեն, և յուրաքանչյուր հաջորդ ակցիա ավելի ամոթալի է լինում: Զարմանալի է, որ խելամիտ ամերիկացիները թույլ են տալիս խաբել սովորական ամերիկյան հարկատուներին` նման արկածախնդիրների վրա ներդրում կատարելով, քանի որ դրանք արդյունք չեն տալիս:
Կամո Խաչիկյան