Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը
SportԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը:
Ճապոնական Սաիտամա քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնության կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը հավաքեց 47.75 միավոր, 40 մասնակիցների մեջ գրավեց 39-րդ տեղը և դուրս չեկավ եզրափակիչ փուլ: Ազատ ծրագրում հանդես գալու իրավունք ստացան առաջին 24 մասնակիցները:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Սլավիկ Հայրապետյանը, տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում հանդես կգա մարտի 21-ին, իսկ ազատ ծրագրով` մարտի 23-ին: