Պայթյուն Է որոտացել Չինաստանի քիմիական գործարանում
International newsՄարտի 21-ին պայթյուն Է որոտացել Չինաստանի արեւելքում գտնվող քիմիական գործարանում:
Միջադեպը տեղի Է ունեցել Tianjiayi Chemical ընկերության գործարանում, որը մասնագիտանում Է պեստիցիդների արտադրության բնագավառում: Այն գտնվում Է Ցզյանսուի նահանգի Յանչեն քաղաքում:
Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի հետեւանքով կան տուժածներ: Նրանց թիվը ճշտվում Է:
Նշվում Է նաեւ, որ պայթյունի ալիքից կոտրվել են հարեւանությամբ գտնվող շենքերի, այդ թվում՝ դպրոցի պատուհանների ապակիները: Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, որոնք կայանված Էին գործարանի մերձակայքում:
Պայթյունի պատճառը դեռեւս պարզված չԷ: Մինչդեռ սեյսմիկ ակտիվության գնահատման չինական գործակալությունը հայտնել Է, որ Ցզյանսուի նահանգի շրջանում երեք մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: