Կծնվի Տիգրան Քեոսայանի 5-րդ երեխան
International newsstarhit.ru-ն գրում է, որ 53-ամյա ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, հայտարարել է, որ հավելում է սպասվում ընտանիքում: Ամուսինների համար այս երեխան երրորդն է, նրանք արդեն ունեն դուստր և որդի: Ավելի քան 20 տարի Տիգրան Քեոսայանը ամուսնացած էր դերասանուհի Ալ յոնա Խմելնիցկու հետ և ուներ երկու դուստր: Այս ամուսնությունը կատարյալ էր թվում, բայց հինգ տարի առաջ զույգը որոշեց բաժանվել: Ալ յոնան ու Տիգրանը «վեճը տանից դուրս չբերեցին» և բաժանվեցին
առանց կոնֆլիկտի: Առաջին կնոջից բաժանվելուց հետո Քեոսայանը գլխովին նոր հարաբերությունների մեջ մտավ: Նրա ընտրյալն էր հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը, որը հետագայում դարձավ հեռուստաալիքներից մեկի ղեկավարը: Մարգարիտան ամուսնու համար արդեն վաղուց ծնել է դուստր ու որդի, և բառացիորեն մի քանի օր առաջ հայտարարել է նաև նոր բարի լուրը՝ ընտանիքում նորածին է լինելու: Ճիշտ է, նա առայժմ չի բացահայտել երեխայի սեռը և ծննդաբերության ժամկետները: Նշենք նաև, որ Քեոսայանը ամուսնալուծությունից հետո ևս շարունակել է հոգ տանել իր նախկին կնոջն ու երեխաներին: Ըստ Մարգարիտայի խոսքերի, երբ ինքը հղի էր, նույնիսկ այդ ժամանակ էր Տիգրանը ամեն օր գնում Ալ յոնայի տուն և նախաճաշ պատրաստում երեխաների համար, նա չէր ուզում, որ երեխաները իրենց լքված զգան: Տիգրանը դադարեցրել է այդ այցերը միայն Ալ յոնայի նոր ընկերոջ հայտնվելուց հետո: Այնուամենայնիվ, անգամ հիմա բոլորը շատ հանգիստ շփվում են միմյանց հետ:
Կամո Խաչիկյան