Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականին: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այս մասին հայտնել են Սիրիայի դեմոկրատական ուժերը:
Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հատուկ ջոկատայինների աջակցությամբ գործող քրդական և արաբական զինված ուժերի կոալիցիան հայտարարել է, որ ԻՊ-ին հաղթել են և ազատել Արեւելյան Սիրիայում գտնվող Բաղուզ քաղաքը:
«Սիրիական դեմոկրատական ուժերը հայտարարում են այսպես կոչված խալիֆայության և ԻՊ-ի կողմից տարածքների 100 տոկոսանոց կորստի մասին: Այս յուրօրինակ օրը մենք հիշում ենք հազարավոր նահատակներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել հաղթանակի», - ասել է Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Բալին:
Մարտից հետո Սիրիական ուժերը քաղաքի շենքերից մեկում դրոշ են բարձրացրել՝ նշելով ԻՊ-ի դեմ հաղթանակը: