Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի առաջատար փորձագետները Երևանում կքննարկեն Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը

Economics

Երևանում կհամախմբվեն բիոտեխնոլոգիաների, տնտեսագիտության և գիտական այլ ճյուղերի աշխարհի առաջատար մասնագետները՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին:

 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Երևանում գիտաժողովներ են անցկացվելու տնտեսության և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում: «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով գիտաժողովը կանցկացվի մարտի 29-ից ապրիլի 3-ը, իսկ միջազգային տնտեսական գիտաժողովը՝ ապրիլի 1-2-ը: Գիտաժողովներն իրականացվում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ կառավարության (հանձին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Գիտաժողովի համանախագահ, Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը նշել է, որ տնտեսական հեղափոխության մասին մտորելիս ամիսներ առաջ արձանագրեց, որ տնտեսության աճի տեմպերը Հայաստանում ցածր են: Գիտնականը որոշեց իր ուժերի ներածին չափով օգնել կառավարությանը՝ տնտեսության զարգացման հարցում. կապվեց տարբեր երկրների իր գործընկերների հետ, հրավիրեց Հայաստան՝ լսելու նրանց խորհուրդները տնտեսության օպտիմալ զարգացման մասին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանի օրինակը։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի առաջատար փորձագետներն ու գիտնականները: Մի քանի դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեծ փորձագետը՝ Դիդիե Սոռնեն։ Գիտաժողովին ելույթ է ունենալու ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Գալամը, ով կանխատեսել է Բրեգզիթի քվեարկության արդյունքն  ու Թրամփի հաղթանակը։ Տեսակապով դասախոսություն կկարդա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, ով Ուոլլ Ստրիտի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը։ Հայաստան են ժամանելու և ելույթով հանդես գալու բիոինֆորմատիկա գիտության ստեղծողը և մի խումբ այլ հանրահռչակ գիտնականներ։

Գիտաժողովի բոլոր ելույթները ձայնագրվելու են, քննարկումների արդյունքում կպատրաստվեն առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը։ Դավիթ Սահակյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում մեծ հետաքրքրություն կա գիտաժողովի նկատմամբ: Այս կարևորագույն միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական բլոկի նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները, տնտեսագետներ։ «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով կոնֆերանսն անցկացվելու է ՀՀ նախագահի հովանավորությամբ և ակտիվ մասնակցությամբ:

«Շատ հեշտ է քննադատել կառավարությանը, թերություններ գտնել, շատ ավելի բարդ է տալ կոնկրետ լուրջ, խելացի խորհուրդներ։ Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ կառավարությունը շահագրգռված է լուրջ խորհուրդներ լսելու և դրանք իրագործելու հարցում։ Այնպես որ՝ ես կոչ եմ անում փորձագետներին՝ եկեք օգնենք կառավարությանը»,- ասում է Դավիթ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովից հետո մասնակիցների կապը Հայաստանի հետ է´լ ավելի կամրանա, որոնք հետագայում իրենց խորհուրդներով կօգնեն մեր տնտեսության ճիշտ պլանավորմանը։

Դավիթ Սահակյանը նաև ընդգծել է ֆունդամենտալ գիտության դերը, առանց որի պարզապես անհնար է հաջող կիրառական գիտության, բուհական կրթության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։ Նա նաև ավելացրել է, որ ի պատիվ Հայաստանի նախկին ու ներկա կառավարությունների՝ վերջիններս միշտ էլ կարևորել են ֆունդամենտալ գիտությունը:

«Գիտաժողովին այդքան շատ աշխարհահռչակ գիտնականներ գալիս են, որովհետև մինչև հիմա Հայաստանում կա միջազգային մակարդակով մրցունակ գիտություն՝ հանձին Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, հատկապես տեսական դեպարտամենտի»,- հավելել  է Դավիթ Սահակյանը։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project