Հայազգի փաստաբան Մարկ Գերագոսը կասկածվում է Nike-ից միլիոններ շորթելու մեջ
SocietyՀայազգի ամերիկացի փաստաբան Մարկ Գերագոսը, որը հայտնի է որպես աստղերի փաստաբան, դրամաշորթության մեջ կասկածվող փաստաբան Մայքլ Ավենատիի հանցակիցն է համարվել։
Ավենատին կասկածվում է Nike ընկերությունից 25 միլիոն դոլար շորթելու մեջ։
61-ամյա Գերագոսը հայտնի է նրանով, որ պաշտպանել է Մայքլ Ջեքսոնին, Ուայնոնա Ռայդերին եւ այլ անվանիների։ Նա Ավենատիի հնարավոր հանցակիցն է համարվում։