Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մի սգավոր ինքնաթիռ` Արագածի լանջին

Blog
Հիմա չեմ կարող ասել' Արագածի լանջերից մեկի վրա պահպանվե՞լ են վթարված ինքնաթիռի բեկորները, թե ժամանակը դա էլ է իր հետ սրբել-տարել (ըստ որոշ տեղեկությունների' այն արդեն լեռնալանջին չէ), սակայն հրաշալի հիշում եմ, որ տարիներ առաջ մարդիկ հաճախ էին խոսում այդ մասին ու զանազան պատմություններ էին պատմում: Ոմանք համառորեն պնդում էին, թե սեփական աչքերով ն տեսել ջախջախված մետաղե թռչունը ու դա օտար երկրի լրտեսական օդանավ է եղել, որը ցած են բերել մեր զենիթայինները' ռեակտիվ հրթիռների օգնությամբ: Բայց առավել գիտակներն անմիջապես հերքում էին այս վարկածը' ասելով, որ հրթիռի հարվածից ինքնաթիռը պարզապես մանր կտորների կբաժանվեր, մինչդեռ Արագածի վրա ընկածն անհամեմատ ամբողջական է ու խորտակիչ հարվածի հետքեր չունի:   11     Մարդկանց չես մեղադրի վառ երևակայության դրսևորումների համար. լեռան անմատչելի հատվածում քաղաքացիական օդանավի ներկայությունն ուրիշ ի՞նչ ենթադրություններ կարող էր ծնել, առավել ևս, որ ինքնաթիռի իրանի վրա խոշոր տառերով գրված էր' «Air Line»: «Աերոֆլոտից» բացի այլ մակագրություն չտեսածների համար ամեն մի օտարատառ գրառումից լրտեսության ու դավադրության հոտ պիտի գար: Մինչդեռ իրականությունը, պարզվում է, շատ ավելի պարզ ու հասկանալի էր (եթե հաշվի չառնենք դրա նախապատմության զարմանալի շրջադարձերը): Անշուշտ, առաջին հայացքից պիտի զարմանալի թվա, բայց լեռան լանջին հանգչող ինքնաթիռի առեղծվածային պատմության թելերը մեզ նախ և առաջ տանում են ոչ այլ տեղ, քան… գրախանութ:   22   Եվ այսպես, ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ 1974 թվականին գրախանութներում հայտնվեց Անրի Թրուայայի «Սգավոր ձյունը» վեպի հայերեն թարգմանությունը: Ընթերցասերների ջանքերի շնորհիվ գրքի օրինակներն անմիջապես անհետացան վաճառասեղաններից: Բարձրարժեք ստեղծագործություն լինելով հանդերձ «Սգավոր ձյան» հանրահայտության հարցում քիչ դեր չխաղաց նաև այն փաստը, որ հեղինակը թեև ֆրանսիացի, բայց ազգությամբ հայ էր: Վեպն այն մասին էր, թե ինչպես լեռներում վթարի է ենթարկվում մի ինքնաթիռ, և երկու եղբայրներ որոշում են գնալ աղետի վայր ու թալանել զոհված ուղևորներին: Բայց այստեղ գտնում են կենդանի մնացած հնդկուհու, և այնուհետև իրադարձությունները ձեռք են բերում դրամատիկ ընթացք: Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանին այս սյուժեն հատկապես գրավել էր: Եվ նա հաստատապես որոշեց այն վերածել ֆիլմի: «Սգավոր ձյունը» կինոնկարի նկարահանման աշխատանքները «Հայֆիլմը» սկսեց 1978-ին: Գլխավոր դերերում հանդես էին գալիս Արմեն Ջիգարխանյանն ու Գուժ Մանուկյանը: Հասկանալի է, որ ֆիլմի հիմնական իրադարձությունները պիտի ծավալվեին լեռներում' աղետի ենթարկված ինքնաթիռի մոտ: Հայաստանում լեռների պակաս չկար: Բայց որտեղի՞ց գտնել ինքնաթիռը: Ստեղծագործական խումբը հաստատապես որոշել էր, որ ամեն բան պետք է առավելագույնս մոտ լիներ իրականին, այնպես որ ի սկզբանե բացառվում էին տաղավարային նկարահանումները կամ իբրև բուտաֆորիա ծառայող յուրաքանչյուր ինքնաշեն մակետի առկայությունը: Ու մինչ իրավիճակից ելքեր փնտրելու տարբերակներ էին քննարկում, պատահականություն իր ոտքով նրանց դուռը եկավ: 33   Թերևս նման դեպքերի համար է ասված. «Չկա չարիք առանց բարիքի»: Բանն այն է, որ ֆիլմի ստեղծումից հինգ տարի առաջ' 1973 թվականի դեկտեմբերի 21-ին արտակարգ պատահար էր գրանցվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Այդ մասին առկա պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ ձմեռային ու մառախլապատ մի օր օդանավակայան վայրէջքի էր եկել Յակ-40 ինքնաթիռը: Վատ տեսողության պայմաններում օդաչուները դժվարացել էին տեղանքում ճիշտ կողմնորոշվել: Արդյունքում ստացվել էր այն, ինչը մասնագետներն անվանում են «կոշտ» վայրէջք: Պետք է ենթադրել' պատահարը եղել էր այնքան կոշտ, որ ինքնաթիռն ուղղակի շարքից դուրս էր եկել: Բարեբախտաբար, Յակ-ում ուղևորներ չէին եղել, իսկ անձնակազմի 3 անդամները լուրջ վնասվածքներ չէին ստացել: Մի քանի ամիս անց հատուկ հանձնաժողովը որոշեց, որ օդանավն այլևս պիտանի չէ շահագործման համար և դուրս գրեց: Վիրավոր մեքենան տեղ զբաղեցրեց պահուստային թռիչքուղու վրա: Դժվար է ասել, թե որքան պիտի նա այդպես լքված ու մոռացված մնար, եթե նրա գոյության մասին չիմանային կինոգործիչները: 44   Ավիացիայի ոլորտի պատասխանատուների հետ համաձայնություն ձեռք բերվեց շատ արագ: Իսկ որ Թրուայայի վեպում դեպքերը ծավալվում էին ալպյան լեռներում, իսկ օդանավն էլ պատկանում էր օտար ավիաընկերությանը, դա շտկելը նույնպես որևէ բարդություն չէր ներկայացնում: Պետք էր ընդամենը ջնջել ինքնաթիռի տարբերանշաններն ու ռուսերեն գրությունները և փոխարենը նկարել այդ անորոշ «Air Line»-ը: Նկարահանման տեղանքը մոտ էր Արագածի լեռնագագաթներին, և հսկա ինքնաթիռն այնտեղ հասցնելը դեռ հոգսերից միայն մեկն էր: Հաջորդը դրա համար ճանապարհ գտնելն էր: Եվ այդ ժամանակ գործի դրվեց ծանր տխնիկան: Մի քանի մետր հաստություն ունեցող ձյան և սառույցի շերտի մեջ ճանապարհ բացվեց դեպի նկարահանման հրապարակ: Ինքնաթիռն Արագած տեղափոխվեց երկու մեծ կտորների բաժանելուց հետո: Տեղում հարկ եղավ ևս մի քանի մասնատումներ կատարել' վթարային քաոսայնության տպավորությունը ստեղծելու համար: (Առանձնակի շնորհակալություն է պետք հայտնել բլոգեր Արմեն Գասպարյանին, ում հաջողվել է ընտանեկան արխիվում գտնել այդ օրերին վերաբերող երկու բացառիկ լուսանկար' ինքնաթիռը և ձյուների միջով անցնող ճանապարհը): «Սգավոր ձյուն» կինոնկարը էկրան բարձրացավ մեկ տարի անց: Ֆիլմի արժանիքների մասին հանդիսատեսի կարծիքը բաժանվեց: Իսկ ի՞նչ ճակատագիր էր վիճակվել գործողության գլխավոր «հերոսին»' ինքնաթիռին: Որքան էլ տարօրինակ թվա, բայց նկարահանումների ավարտից հետո այն այդպես էլ մնաց Արագածի լանջին: Նրանք, ովքեր այսօր պնդում են, թե օդանավն այլևս հին վայրում չէ, ասում են նաև, որ ինքնաթիռը տարել են մարդիկ, ովքեր մանագիտացել էին արժեքավոր մետաղներ հանձնելու գործում: 55   Ես չգիտեմ, գուցե նաև այդպես է: Բայց այս պատմությունն ավելի շատ այն մասին էր, թե ինչպես երբեմն միանգամայն տարբեր իրադարձություններ կարող են ամենաանսպասելի շրջադարձերն ունենալ, իսկ անհամատեղելիները կարող են խաչվել, եթե այդպես են կամեցել հանգամանքները:     Հովիկ  Չարխչյանի ֆեյսբուքյան էջից
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board