Yerevan, 12.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգի մշակումն ընթացքի մեջ է

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեց Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգի ներդրման ընթացքը: Հանդիպումը վարեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի տարբեր տարածաշրջաններից Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք:

Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ ուժերով քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակման փուլում գտնվող պիլոտային ծրագիրը, որն առնչվում է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսությունը իրավական դաշտ տեղափոխելուն: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք զբաղվում եք ձկնորսությամբ, մենք կազմակերպել ենք այս քննարկումը, որպեսզի ,«Սեւանի մասին» ՀՀ օրենքի համապատասխան բաժնի վերամշակման հարցում ներառենք նաեւ ձեր կարծիքներն ու առաջարկությունները, որի արդյունքում պետք է ունենանք շատ արդյունավետ փաստաթուղթ»,- ձկնորսությամբ զբաղվողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Օրենքի համապատասխան ոլորտի վերամշակման հարցում ի հայտ են գալիս բազմապիսի խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն իրավական տեսանկյունից: Ուստի մենք որոշեցինք այդ աշխատանքների ընթացքում լսել նաև ձեր կարծիքը, որպեսզի այդ փաստաթուղթը իրավական տեսանկյունից ունենա ամուր եւ կայուն հիմքեր: Դրա համար մեզ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի դիտարկենք բոլոր մանրուքներն ու ոլորտում առկա առանձնահատկությունները: Այստեղ շտապողականությունը կարող է բերել անցանկալի հետեւանքների» ,- նշեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը: 
Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք խնդրեցին պետական մարմինների ներկայացուցիչներին՝ հնարավորինս արագացնել արտոնագրային ձկնորսության նոր կարգի ներդրումը, որպեսզի մի կողմից պետությունը շահի, իսկ մյուս կողմից իրենք իրավական դաշտում գործելու հնարավորություն ունենան:«Մենք ավելի մտահոգված ենք ձկնորսության կանոնակարգմամբ ու այն ծանր իրավիճակով, որ առկա է այս ոլորտում: Այդ ձուկը, որ որսվում է հիմա առանց կանոնակարգման ու անօրինական դաշտում, մեր վաղվա պաշարն է, որը պիտի թե՛ մեր ազգին կերակրի, թե՛ ձկնորսներիս համար մնա ապրուստի միջոց: Եթե դուք մեզ տալիս եք արտոնագիր ու որսված ձկան արտահանման հնարավորություն, ապա մենք ձեզ հետ միատեղ լուծում ենք երկու կարեւոր խնդիր՝ սիգի ձվադրության շրջանում բացառում ենք որեւէ ձկնորսի մուտքը դեպի լիճ, իսկ առհասարակ կանխում ենք սիգի մանրաձկան որսը: Այդ դեպքում մենք կունենանք սիգի բնական ու կայուն վերարտադրություն, ձկան առատ պաշարներ»,-նշեցին ձկնորսները:
ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը ներկայացրեց արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանման հետ կապված պիլոտային ծրագրի մշակման ընթացքը, առաջիկա անհրաժեշտ անելիքները:«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Սեւանա լճում ավելի քան 90 տոկոսով առկա են միայն սիգի պաշարներ: Բայց մենք պետք է մտածենք նաեւ կարասի եւ խեցգետնի, ինչպես նաեւ իշխանի որսի արտոնման մասին, որոնք ժամանակի ընթացքում կարող են բազմանալ ու հասնել արդյունագործական քանակի: Մենք պետք է համատեղ քննարկենք օգտագործվող որսի ցանցերի տեսակների ու չափսերի, լողամիջոցների հաշվառման հետ կապված խնդիրները, բազմաթիվ այլ կարեւոր հարցեր, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա նոր կանոնակարգում»,-նշեց Կարեն Ճենտերեճյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Գնել Սանոսյանը եւ փոխնախարար Այսեր Ղազարյանը հավաստիացրին, որ նման ձեւաչափով քննարկումներ առաջիկայում եւս կհրավիրվեն, մինչեւ որ ուժի մեջ կմտնի Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կանոնակարգը:«Շուրջ 18 տարի այս ոլորտը գտնվել է չկանոնակարգված վիճակում, եւ իրավիճակի շտկումը մեզնից որոշակի ժամանակ է պահանջում: Այս կարգի քննարկումները, համոզված ենք, կբերեն ցանկալի արդյունքների: Ամենադրականն այն է, որ խնդրի կարգավորմամբ շահագրգռված են թե՛ պետությունը, թե՛ ձկնորսները: Կարվի հնարավորը, որպեսզի առաջիկա ամիսների ընթացքում արտոնագրային ձկնորսության նոր կանոնակարգը դրվի գործողության մեջ, որից հետո մենք այս ոլորտում կգնանք երկարաժամկետ ու արդյունավետ կառավարման, ու այլեւս խոսք չի կարող լինել ապօրինի ձկնորսության մասին»,-նշեց նախարարի տեղակալը:

Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy Association