«Ինչքան մեծանում եմ, այնքան հորս եմ նմանվում ու քիչ քիչ սկսում եմ հասկանալ նրա խորհուրդները». Սարգիս Գրիգորյան
LifestyleԴերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է ընկերության մասին։ Լուսանկարում դերասանը պատկերված է շան հետ։
Մեր վիճաբանության հիմնական թեման սա էր` ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ… Ես իրեն ասում էի՝ էդ ո՞նց է, որ դու մի ընկեր ունես, այ հեր… դու ախր հիմի պիտի ինձնից 10 անգամ շատ ընկեր ունենաիր…. Իսկ ինքը անընդհատ նույն բանն էր կրկնում… Այ Սաքուլիկ` այ բալա ընկեր նշանակում ա` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ… տղա ջան, դա լուրջ գործա ընկեր լինել ու ընկեր ունենալ…
Ես շատ էի զարմանում հորս պատասխանատվություն ասածի վրա ու մտածում էի… «Ինչ դժվար բան կա ընկերություն անելու մեջ` դրանից հեշտ բա՞ն…բարեւ, բայլուս, ինչ կա, ինչ չկա հետո կստացվի»։ Մեծացանք մի քիչ… մի քիչ քչացավ ընկերությունս։
Մի քիչ էլ մեծացանք…մի քիչ էլ քչացավ ընկերս։ Անընդհատ մեղադրում էի՝ «Տո էս ինչ ընկեր, տո էն ինչ ընկեր, տո էս մեկն իրան սխալ պահեց, էն մեկը կռիվ արի չեկավ` կողքս չկանգեց…բլա, բլա, բլա…»։