Սերգեյ Մովսեսյանը 8-րդն է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում
SportՄակեդոնիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն ավարտվեց:
Հայաստանի ներկայացուցիչների վերջին` 11-րդ տուրում, հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Շանթ Սարգսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:
11 հնարավորից հավաքելով 8 միավոր Հայաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանը 34-րդ, իսկ 7 միավորով Հրանտ Մելքումյանը 40-րդ հորիզոնականում է: