Ճապոնիայի տնտեսությունը երկրորդ քառորդն անընդմեջ բացասական աճ է ցույց տալիս, որը նշանակում է, որ երկրի ճգնաժամը խորանում է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ այս տարվա երրորդ քառորդում Ճապոնիայի ՀՆԱ-ն կրճատվել է տարեկան հաշվարկով 1,6%՝ սպասվող 2,1% աճի փոխարեն: Երկրորդ քառորդում ՀՆԱ-ն անկում էր ապրել 7,3% տարեկան հաշվարկով, որը 2011թ. մարտից ի վեր ամենավատ ցուցանիշն է, երբ Ճապոնիայիում հզոր երկրաշարժ եւ ցունամի տեղի ունեցավ:
Համաշխարհային ֆինանսական շուկաներում բավական զարմացել են Տոկիոյի վերջին տնտեսական ցուցանիշներից, քանի որ վերլուծաբանները սպասում էին երկրի ՀՆԱ-ի համեստ աճ:
Ճապոնիայի կառավարության խորհրդականներից մեկն ընդգծել է, որ նման ցուցանիշները կարող են հետաձգել 2015 թ. նախատեսված վաճառքի հարկի ավելացումը:
Ըստ որոշ տվյալների՝ արդեն երեքշաբթի օրը վարչապետ Սինձո Աբեն կարող է հայտարարել արտահերթ ընտրություններ՝ իր պաշտոնն զբաղեցնելուց ընդամենը երկու ամիս անց: