Զույգաղբյուր-Կարմրավան ճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 255 մեքենա՝ 485 ուղևորով
SocietyԱյսօր՝ մարտի 31-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 12:38-ից մինչև 18:05-ը փրկարարները, «Աշոցքի ՃՇՇ»-ն ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել մոտ 255 ավտոմեքենա (485 ուղևոր):