ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում մառախուղ է
SocietyՀանրապետության տարածքում ապրիլի 1-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ևդժվարանցանելի ավտոճանապարհներ:ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնիմարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են՝ միայն կցորդիչով բեռնատարներիհամար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր, Կապան-Գորիս ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում առկա են տեղումներ ձյանտեսքով: Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկելբացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացվածտեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: