Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ մանկապատանեկան ցերեկույթ
CultureԽնկո Ապոր ազգային մանկական գրադարանում ապրիլի 1-5-ը անցկացվող մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա սկիզբն ազդարարող ցերեկույթը նվիրված է մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին:
Միջոցառման համակարգող, «Հասմիկ» մանկական-երաժշտական թատերական խմբակի գեղարվեստական ղեկավար Կարինե Զաքարյանը որ պատահական չէր, որ ցերեկույթի հիմնական թեման Սիլվա Կապուտիկյանի կյանքն ու ստեղծագործություններն էին, քանի որ, այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծուհու 100-ամյակը:
«Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում` ակտիվ ընթերցողների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են միջոցառումներ: Երեխաները այն պարարտ հողն են, որտեղ մենք մեր ներդրումը կատարելով ակնկալում ենք հետաքրքրվածություն դեպի հայ գրականություն և մշակույթ: Այս ցերեկույթի ընթացքում երեխաների միջոցով փորձեցինք ստեղծագործությունները մատուցել նորովի, առավել թարմացված, քանի որ Սիլվա Կապուտիկյանը մեր այն գրողներից է, ում բանաստեղծությունները անընդհատ կարդալով և ուսումնասիրելով նոր բացահայտումներ ենք անում»-նշեց Կարինե Զաքարյանը:
«Հասմիկ» մանկական-երաժշտական թատերական խմբակի սան, գրադարանի ակտիվ ընթերցող,միջոցառման մասնակից 12-ամյա Անահիտ Թորոսյանը ասաց, որ իր համար ոգևորիչ է համատեղել ընթերցանությունը բեմականացումների հետ:
«Սկզբում այդքան էլ համոզված չէի, որ ցանկանում եմ թատերական խմբակ այցելել, բայց նմանատիպ բովանդակությամբ բեմադրությունները ինձ սկսեցին դուր գալ, քանի որ ստանում էի լրացուցիչ գիտելիքներ մեր գրողների մասին»-հավելեց Անահիտ Թորոսյանը:
Միջոցառմանը հրավիրված էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 174 191 և 79 հիմնական դպրոցների 5-7 դասարանների աշակերտներ:
Միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթություններ, հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։