Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նորաստեղծ կուսակցությունների հաշվարկը սխալ է եղել

Politics

Քաղաքագետ, ԵՊՀ քաղաքական գործընթացների և ինստիտուտների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ գրանցված բազմաթիվ կուսակցությունների ներկա պասսիվությանը, տեսակետ հայտնեց, որ Հայստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էական փոփոխության ենթարկվեց նաև քաղաքական և կուսակցական համակարգը:

Այսինքն՝ նախկինում, երբ մեկ քաղաքական կուսակցության դոմինանտության պայմաններում գործում էր, այսպես ասած, բազմակուսակցական համակարգ, ստեղծվել էր մի իրավիճակ, որ նոր ձևավորվող կուսակցությունները մեծ հաշվով խորհրդարան անցնելու շանսեր չունեին:

«Խաղի կանոններն այնպիսին էին, որ հնարավոր չէր մուտք գործել քաղաքական դաշտ և պայքար մղել իշխանության համար: Իշխանափոխությունից հետո, նախկինում դոմինանտ դիրք զբաղեցնող քաղաքական ուժը զիջեց իր դիրքերը: Այդ ընթացքում, երբ խորհրդարանական ընտրություններին առանց ընտրակեղծիքների մասնակցելու հնարավորություն առաջացավ, ձևավորվեցին նոր կուսակցություններ:

Ու չնայած դրանցից միայն երեքին հաջողվեց մասնակցել ընտրություններին, բայց նրանց չհաջողվեց անցնել խորհրդարան: Ընտրություններից հետո, սակայն, նոր ձևավորված կուսակցությունները ակտիվ քաղաքականություն չեն վարում և, ըստ էության, չեն մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին: Այսինքն՝ այս պահին կարող ենք արձանագրել, որ պահի թելադրանքով ծնված կուսակցությունները բավարար ռեսուրսներ չունեն երկարատև գործունեություն ծավալելու համար»,- ասաց Գ. Քեռյանը:

Ըստ քաղաքագետի, ստացվում է, որ նրանց՝ մեկ-երկու ամիս գործելու հաշվարկը սխալ է եղել, քանի որ առանց տեղական կառույցների և կուսակցական համակիրների հնարավոր չէ երկարակեցություն ապահովել: Մյուս կողմից՝ նրանք այդպես էլ չեն կարողանում հասարակությանը պատշաճ մատուցել իրենց կուսակցությունների պլատֆորմը, ինչը համախոհների բանակն ավելացնելու ևս մեկ հնարավորություն է:

«Առանց քաղաքական իմիջ և վարկանիշ ձևավորելու կուսակցությունը դժվար կկարողանա երկարակեցություն ապահովել: Չնայած, կարող է լինել նաև հակառակ կարծիք, բայց տպավորությունն այնպիսին է, որ նորաստեղծ կուսակցությունների միակ ցանկությունը խորհրդարան անցնելն էր: Մինչդեռ այս շրջանում նրանք հնարավորություն ունեն երկարաժամկետ կտրվածքով իրենց համար քաղաքական վարկանիշ կուտակելու և պատրաստվելու հաջորդ ընտրություններին»,- ասաց Գ. Քեռյանը:

Պատասխանելով հարցին, թե՝ քաղաքական մի դոմինանտ ուժին մեկ այլ ուժով փոխարինելու դե ֆակտո իրավիճակն արդյո՞ք նախկինում առկա տխուր փորձի կրկնության վտանգներ չի ենթադրում, քաղաքագետը պատասխանեց.

«Հիմա նման գնահատական տալը դեռ վաղ է: Հարկավոր է երկու-երեք տարի, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը գնահատել: Այսինքն՝ այդ ընթացքում արդեն կամաց-կամաց տեսանելի կդառնա, թե ինչ կառավարման մարմիններ են ձևավորվում կուսակցությունների ներկայացուցիչների ներգրավվածության ինչ մակարդակ է և այլն:

Մեկ բան ակնհայտ է, որ եթե նախկինում գործադիր և օրենսդիր մարմիններում ՀՀԿ-ն էր գերակշիռ դիրք զբաղեցնում, հիմա նույն իրավիճակում «Իմ քայլը» դաշինքն է: Բայց սա դեռ բավարար ցուցիչ չէ հետևություններ անելու համար, քանի որ կան բազմաթիվ երկրներ, որտեղ 20-30 տարի մեկ կուսակցություն դոմինանտության պայմաններում ո՛չ ժողովրդավարության աստիճանն է նվազել, ո՛չ էլ երկրի վարկանիշը:

Հակառակը, դա նպաստել է երկրի զարգացմանը և հանգեցրել է կտրուկ տնտեսական վերելքին: Այսինքն՝ հիմա գնահատականներ հնչեցնելու և խառնաշփոթ իրավիճակ առաջացնելու փոխարեն, հարկավոր է կուսակցությունների վարքագծի ուսումնասիրություն իրականացնել»,- ասաց Գ. Քեռյանը:

 

Արմինե Գրիգորյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris