«Փյունիկը» նոր ֆուտբոլիստ ունի
SportԵրևանի «Փյունիկը» նոր համալրում ունի կազմում:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Կոտ դը Իվուարից 22-ամյա հարձակվող Լասինա Դաոյի հետ:
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Բելառուսը ներկայացնող «Գոմելը»: Դաոն հանդես է գալիս ինչպես հարձակման կենտրոնում, այնպես էլ եզրերում:
24-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Արարատ-Արմենիան» է 38 միավորով: 37-ական միավոր ունեն «Փյունիկը» և «Ալաշկերտը»: «Բանանցը» 35 միավորով 4-րդ տեղում է: 5-րդ հորիզոնականում «Լոռին» է 31 միավորով։ «Շիրակը» 6-րդ (28 միավոր), «Գանձասար-Կապանը» 7-րդ, (23 միավոր), «Արցախը» 8-րդ (17 միավոր) և «Արարատը» 9-րդ (15 միավոր) տեղերում են: