Հայ բռնցքամարտիկների հաջող մեկնարկը` միջազգային մրցաշարում
SportԱնապայում մեկնարկել է Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը, որին մասնակցողների թվում են նաեւ Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ֆիլիպինների, Կուբայի, Թաիլանդի, Շվեյցարիայի, Ղազախստանի,Ղրղզստանի, Ռուսաստանի,Հնդկաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները:
Երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը հաղթել են հնդիկ բռնցքամարտիկներին, իսկ 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը պարտվել է ղազախ բռնցքամարտիկից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսօր ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը եւ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը: