Բռնցքամարտիկներից չորսը դուրս են եկել միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչ
SportԱնապայում ընթացող Ն. Պավլյուկովի անվան երիտասարդական հուշամրցաշարում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Ռինգ դուրս կգան և կիսաեզրափակիչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: