Ռոնալդուն վերականգնվել է վնասվածքից
SportԹուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնվել է վնասվածքից:
Պորտուգալացին արդեն վերականգնվել է և հնարավոր է՝ մասնակցի Չեմպիոնների լիգայի «Այաքս»-ի դեմ առաջիկա խաղերին: Պորտուգալացին պատրաստ է անգամ մասնակցել «Միլան»-ի դեմ հանդիպմանը, սակայն «Յուվենտուս»-ը մտադիր է Ռոնալդուին զերծ պահել հերթական վնասվածքից մինչև Չեմպիոնների լիգան:
Նշենո, որ «Յուվենտուս»-ի ու «Միլան»-ի միջև հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին.
Ռոնալդուն վնասվածք էր ստացել մարտի 25-ին Եվրո-2020 ընտրական փուլի Սերբիայի դեմ խաղի ժամանակ: