Շոուն ստցվեց՝ համացանցը պայթեց ու լցվեց բոլորի տուն
AnalysisԹե ով, ինչ չափի սթրես տարավ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձի ելույթից, այս պահին արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ լավ նախապատրաստված շոուն ստացված կարելի է համարել, քանի որ այն այսօր համացանցի թիվ մեկ թեման է դարձել: Ով չալարեց, այդ մասին խոսեց, դրեց-վերցրեց, քննարկեց, բայց բոլորը մոռացան, որ այդ քայլի հակաքայլը կլիներ այն, որ հասարակությունը միահամուռ կերպով երևույթը չնկատելու տար:
Չնայած հասկանալի է, որ լռելն էլ դժվար կլինի, քանի որ նման երևույթի կողքով անտարբեր անցելը մի քիչ բարդ է: Բայց, պետք է միշտ հիշել, հակագովազն ավելի հզոր գովազդի տեսակ է: Եվ շարունակելով այդ մասին խոսել, նշանակում է ավտոմատ կերպով թեման գովազդողների ջրաղացին ջուր լցնել: Սա այն է, ինչի համար էլ մշակվել էր այս քայլը:
Ու եթե վաղն էլ կոնչիտաներ գան նույն ԱԺ ամբիոնի մոտ ու սկսեն իրենց անցած ուղուց ու տառապանքներից խոսել, հասարակությունը կրկին կպայթի ջղայնությունից, քանի որ չի ընդունում այլախոհություն, այլասերում և այլ այլաբանական երևույթներ:
Այսպիսին է մեր հասարակությունը և նրան հակառակը չես համոզի: Բայց, պետք է հաշվի առնել նաև, որ ազգային, կրոնական և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները սովորաբար բավականին ագրեսիվ են լինում և մշտապես պատրաստ են հակահարված տալ բոլոր նրանց ովքեր իրենց չեն սիրում: Նման խմբերի ներկայացուցիչները նույնիսկ սոցիալական ցանցերում են բավականին ակտիվ և ամեն առիթով փորձում են իրենց տեսակը մտցնել հասարակության աչքը: Նրանք էլ չեն ուզում հասկանալ, որ թեև փոքրամասնություն են, բայց իրենց տեսակով ճնշում են գործադրում մեծամասնության վրա, պատճառելով վախ, սարսափ ու վերջապես՝ տհաճություն:
Ի դեպ, սա էլ է մարդու իրավունքների խախտում, որի մասին չգիտես ինչու որևէ մեկը չի խոսում: Ու եթե ուզում ենք նման երևույթներից վեր չթռնել, չահաբեկվել, չվատանալ ու հանգիստ ապրել, ապա պետք է սովորենք նաև նրանց պլանները չեղոքացնելու նուրբ արվեստին տիրապետել: Այլապես՝ մեր կամքից անկախ, անվերջ կհայտնվենք այլադավների ու մյուսների թակարդում, ինչն ավելի վատ է, քան նրանց պարզապես չնկատելը:
Արմինե Գրիգորյան