The Huffington Post-ը հոդված է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրներում վերաբերում մեծահասակ բնակիչներին:
1. Ճապոնիայում հատուկ ազգային տոն գոյություն ունի, որը կոչվում է «Տարեց մարդկանց հարգանքի օր»: Ամեն սեպտեմբերի երրորդ երկուշաբթին ազգային տոն է, որն ստեղծվել է՝ պատվելու և արտահայտելու գնահատումը տարեցների հանդեպ: Դա ազատ օր է, և ավանդաբար այդ օրը տոնական ընթրիքից հետո նվերներ են տալիս տատիկ-պապիկներին:
2. Մայրիկին ու հայրիկին պատվելն այժմ օրենք է Չինաստանում և՝ ո'չ միայն: Տարեց ծնողները Չինաստանում կարող են իրենց երեխաներից ֆինանսական և հոգևոր աջակցություն պահանջել: Սինգապուրում չափահաս երեխաները ծնողներին նպաստ չհատկացնելու համար կարող են 6 ամսվա ազատազրկման ենթարկվել:
3. Շոտլանդիայում մարդիկ լսում են տարեցներին: Այստեղ տարեց մարդկանց վերաբերում են որպես արժանավոր գանձի, նրանց ձայնը արժեք ունի, և ամեն ինչ արվում է՝ ապահովելու տարեց մարդկանց բարեկեցությունը իրենց իսկ տանը:
4. Հունաստանում «ծեր մարդ» արտահայտությունը որևէ թերություն կամ անհարգալից վերաբերմունք չի արտահայտում, այլ` ընդհակառակը: Հունաստանի ողջ տարածքում վանահորը դիմում են Geronda բառով, որը թարգմանաբար նշանակում է «ծեր մարդ»:
5. «Հարգեք ձեր մեծերին» արտահայտությունը իրական իմաստավորում ունի Վիետնամի հասարակության մեջ: Այստեղ բոլոր մեծահասակները համարվում են մշակույթի, ավանդույթի, գիտելիքի և իմաստնության կրողներ: Տարեց ծնողներն ու տատիկ-պապիկները Վիետնամում ընտանիքի գլխավորն են, նրանք են որոշումներ կայացնում և պահում ընտանիքի միասնականությունը:
6. 60 տարեկան դառնալը Կորեայում մեծ գործ է, քանի որ 60 տարին համարվում է Ասիական կենդանակերպի ամբողջական փուլ: 60–ամյա հոբելյանը նշվում է ամենամեծ տոնակատարությամբ: Դա նաև այն տարիքն է, երբ մարդիկ կարող են թոշակի անցնել` թույլ տալով որդիներին՝ պահել իրենց:
7. Ճապոնիայում տարեց մարդկանց կենդանիների համար խնամքի կենտրոն է գործում: Այն տարեցները, ովքեր այլևս չեն կարողանում խնամել իրենց ընտանի կենդանիներին կամ նման կենդանի են որդեգրում՝ մենությունը հաղթահարելու համար, կարող են նրանց հանձնել խնամքի կենտրոն: